ՀՀ ԱԳ նախարարը և Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են փոխանակել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը
POLITICSՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեռ Ռոզենբլատի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։
Էդվարդ Նալբանդյանը Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



