ՀՀ ԱԳ նախարարը և Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են փոխանակել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեռ Ռոզենբլատի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։
Էդվարդ Նալբանդյանը Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



