Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք

SOCIETY

Past.am     1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: 52 տարի անց՝ 2013 թ. արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:

Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրել էր նրանով, որ կառույցի պահպանումը և վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բայց արդեն 2015 թ. դեկտեմբերին քաղաքապետարանի կողմից «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ–ին «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար թույլտվություն էր տրամադրվել: Որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց ճարտարապետների և հասարակության շրջանում: 

Նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին: «Պաշտպանե՛նք «Զվարթնոցը» միասին, «Ստոպ Էռնեկյան» գրություններով երթ իրականացվեց դեպի Արգենտինայի դեսպանատուն: 

Երկու տարի անց՝ անկախության 26–րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Էդուարդո Էռնեկյանին ազգային հերոսի կոչում շնորհեց:
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի պահպանման համար պայքարողների շարքում էր նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Վերջինիս համար Էդուարդո Էռնեկյանին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստն անընդունելի է:

«Ես պայքարել եմ իր դեմ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման համար: Ես չեմ կարծում, որ պետք էր իրեն շքանշան տալ: Էդուարդո Էռնեկյանը մեղավոր է: Եթե իր մեղքը փարատեր, ուղղեր, ես միգուցե կողմ լինեի, բայց հիմա ինչի՞ համար պետք է կողմ լինեմ: Ինքն այդպես էլ չհասկացավ, որ ազգային մշակույթ ոտնահարեց: Հիմա ազգային հերո՞ս է դառնում: Ես իսկապես չեմ հասկանում: Բայց նա մեղավոր չէ, մեղավորը շքանշան տվողն է՝ իրենք չեն գիտակցում:

Ազգային մշակույթ ոտնահարողը պետք է ազգային հերոսի կոչում ստանա՞: Քայլի մեջ տրամաբանություն չեմ տեսնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Վերջինս, սակայն, չի կիսում այն կարծիքները, թե կոչումները տարեցտարի արժեզրկվում են:
«Ասել, թե կոչումներ տալը պետք է դադարեցնել, այդպես չէ: Կոչումներ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում էլ տրվել են: Ես չեմ կարծում, թե այդ կոչումները որևէ ժամանակ հիմնավորված չեն եղել: Միշտ էլ հիմնավորվել են որևէ ցայտուն աշխատանքով կամ ներդրմամբ: Այս պարագայում, երբ խոսում ենք Էդուարդո Էռնեկյանի մասին, մենք հասկանում ենք, թե ինչն է կասկածելի: Կասկածելին այն է, որ նա ազգային մշակույթը ոտնահարեց, չգիտակցեց ու հիմա էլ ազգային հերոսի կոչում է ստանում: Թեև այս հարցում ևս մեղավորն ինքը չէ: Մեղավորը պատկան մարմիններն են, որոնք պետք է տեր լինեին խնդրին, բայց տեր չեղան: Մեծ հաշվով՝ մեղավորն էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք»,– ընդգծեց Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետի խոսքով՝ «Զվարթնոց»–ի կլոր մասնաշենքի հարցը դեռ առկախված վիճակում է:

«Առկախված վիճակում է, որևիցե մեկը ձայն չի հանում: Այս ամբողջ ընթացքում Էռնեկյանի կողմից որևէ դրական քայլ չեղավ: Իսկ ազգային հերոսի կոչում են տալիս, որովհետև բավականին մեծ գումար է ծախսել Հայաստանի տարբեր խնդիրների լուծման համար: Միգուցե ազգային հերոսի կոչում ստանալու համար «հատուցե՞լ» է իր մեղքը՝ չգիտեմ»,– եզրափակեց մեր զրուցակիցը


Ճարտարապետները մինչ օրս համոզված են, որ «Զվարթնոց»–ի կլոր մասնաշենքը պահպանելու համար կարելի է ուղղակի ամրացման աշխատանքներ կատարել և ոչ թե քանդել պատմամշակութային արժեքը:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California