ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է պատրաստում Փհենյայի դեմ
INTERNATIONAL NEWSԵՄ դեսպանները սկզբնական համաձայնության են հասել Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում, որոնք ՄԱԿ պատժամիջոցային փաթեթից դուրս են։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրները։
«Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանները պայմանավորվել են նոր ավտոնոմ միջոցառումների փաթեթի մասին»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ մոտ ութ հյուսիսկորեացի պաշտոնյաներ են հավանաբար ընդգրկվելու ԵՄ պատժամիջոցային լրացուցիչ ցուցակում։
Որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԵՄ ԱԳ նախարարների հերթական նիստի ժամանակ, հոկտեմբերի 16-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



