ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է պատրաստում Փհենյայի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ դեսպանները սկզբնական համաձայնության են հասել Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում, որոնք ՄԱԿ պատժամիջոցային փաթեթից դուրս են։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրները։
«Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանները պայմանավորվել են նոր ավտոնոմ միջոցառումների փաթեթի մասին»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ մոտ ութ հյուսիսկորեացի պաշտոնյաներ են հավանաբար ընդգրկվելու ԵՄ պատժամիջոցային լրացուցիչ ցուցակում։
Որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԵՄ ԱԳ նախարարների հերթական նիստի ժամանակ, հոկտեմբերի 16-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



