Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին
SOCIETYՌուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը կլուծվի մոտ ժամանակներս և ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Դեռ հստակ ժամկետներ չկան, բայց այն, որ այդ հարցը կլուծվի` միանշանակ է: Հարցը նրանում է, որ խորհրդարանում ընդունվել էր օրենսդրական ակտ և, որպեսզի որոշ փոփոխություններ մտցվեն հարկավոր է լրացուցիչ օրենսդրական ակտ: Եվ քանի որ խորհրդարանները նոր են սկսել իրենց աշխատանքը, մոտակա ժամանակում հարցը կլուծվի»,- նշեց Վոլինկինը:
2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել այլ երկրների վարորդական իրավունքներով վարելու սահմանափակումները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



