Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը կլուծվի մոտ ժամանակներս և ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Դեռ հստակ ժամկետներ չկան, բայց այն, որ այդ հարցը կլուծվի` միանշանակ է: Հարցը նրանում է, որ խորհրդարանում ընդունվել էր օրենսդրական ակտ և, որպեսզի որոշ փոփոխություններ մտցվեն հարկավոր է լրացուցիչ օրենսդրական ակտ: Եվ քանի որ խորհրդարանները նոր են սկսել իրենց աշխատանքը, մոտակա ժամանակում հարցը կլուծվի»,- նշեց Վոլինկինը:
2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել այլ երկրների վարորդական իրավունքներով վարելու սահմանափակումները:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



