Ռուսաստանում Սիրիայի ընդդիմությանը մեղադրել են բանակի առաջխաղացմանը խանգարելու փորձերի մեջ
INTERNATIONAL NEWSՍիրիայի բանակի կողմից Եփրատի գետանցման ժամանակ ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, ինչը կարելի է բացատրել ընդդիմության ենթակա ամբարտակներից ջրի բացթողմամբ։
Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն , հաղորդում է «Ռիա Նովոստին»։
«Այս գործողության իրականացումը բնութագրվում է ոչ միայն գրագետ և համարձակ գործողություններով, այլև հետաքրքիր փաստերով։ Մի քանի օրվա ընթացքում էականորեն բարդացել է Եփրատում ջրի վիճակը։ Հենց սիրիական զորքերը սկսել են անցնել գետը, հաշված ժամերի ընթացքում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։ Իսկ հոսանքի արագությունը երկու անգամ մեծացել՝ հասնելով վարկյանում 2 մետրի»,-ասել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



