Ռուսաստանում Սիրիայի ընդդիմությանը մեղադրել են բանակի առաջխաղացմանը խանգարելու փորձերի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի բանակի կողմից Եփրատի գետանցման ժամանակ ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, ինչը կարելի է բացատրել ընդդիմության ենթակա ամբարտակներից ջրի բացթողմամբ։
Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն , հաղորդում է «Ռիա Նովոստին»։
«Այս գործողության իրականացումը բնութագրվում է ոչ միայն գրագետ և համարձակ գործողություններով, այլև հետաքրքիր փաստերով։ Մի քանի օրվա ընթացքում էականորեն բարդացել է Եփրատում ջրի վիճակը։ Հենց սիրիական զորքերը սկսել են անցնել գետը, հաշված ժամերի ընթացքում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։ Իսկ հոսանքի արագությունը երկու անգամ մեծացել՝ հասնելով վարկյանում 2 մետրի»,-ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



