Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Սեպտեմբերի 15-ին կայանալիք միջոցառումների անոնս

SOCIETY

                

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»կլուսաբանի

 

ՀՀ ԱԺ

 

 

11:00-ից

ՀՀ ԱԺ 334 սրահում

լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան ՀՀ ԱԺ 334 սրահում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն-11:40-12:00, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն-12:00-12:20:  ՀՀ ԱԺհանրային կապերի վարչություն

V

 

 ՀՀ նախարարություններ

 

 

11:00-ին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում

տեղի կունենա ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնին: Ասուլիսին կմասնակցեն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին, Ճապոնիայից ժամանած կարատեի վարպետ (սենսեյ) Մասարու Կուսանոն, ձյուդոյի վարպետներ (սենսեյներ) Յոշիհարու Մակիշին, Հիրոշի Իզումին, Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Հարությունյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը։

V

11:30-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նիստերի դահլիճում

տեղի կունենա նախարար Վահան Մարտիրոսյանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Բանախոսները կներկայացնեն սեպտեմբերի 27-ին կայանալիք բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ 10-րդ ամենամյա «ԱրմԹեք՛ 17» գործարար համաժողովի մանրամասները։

V

 

Պետական կառույցներ

 

 

12:00-ին

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի նիստերի դահլիճում (նոր մասնաշենք)

տեղի կունենա Մատենադարանի նվիրատու և լավ բարեկամ Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

V

13:00-ին

ՀՀ փաստաբանների 

պալատում /Զաքյան 2, 4-րդ հարկ, մեծ դահլիճ/

նախատեսվում է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս-բանավեճ նվիրված հետիոտների անվտանգությանը: Մասնակիցներ՝ վարորդների  իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյան, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյան, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ:

 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

09:45-ին

«Երևան Էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3)

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ՝ ԶԼՄ ներկայացուցիչներին «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի առթիվ հրավիրում է մամուլի ճեպազրույցի: Խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Ելույթներից հետո տեղի կունենա կարճատև շրջայց և ծանոթացում ներկայացված բիզնեսների հետ:

V

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը հրավիրում է «Պարենային անվտանգության ապահովության և սնուցման ծրագրի» փակման արարողությանը: Մասնակիցներ՝ «Օքսֆամ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան:

V

19:45-ին

«Մերիդիան» էքսպո կենտրոնում /Ոսկերիչների 1/

տեղի կունենա «Պրոմեթեյ» բանկի ռեբրենդինգի արարողությունը: Սկզբում համապատասխան հարցազրույցները կլինեն, այնուհետ կմեկնարկի բուն միջոցառումը, որը կշարունակվի առավելագույնը մինչեւ ժամը 22:30-ը:

V

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

 

09:30-ին

Երևանի Հերացի  ավագ դպրոցում  /Քանաքեռ-Զեյթուն, Հրաչյա Ներսիսյան 3/

տեղի կունենա «Աշխարհի մեծ դաս»  միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 

12:00-ին

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում

դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը և Իգոր Գրաբարի անվան գիտա-ռեստավրացիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Դ.Սերգեևը կկնքեն համագործակցության պայմանագիր: Այն թույլ կտա պահպանել և հանրահռչակել դպրոցի պատմամշակութային ժառանգությունը, վերականգնել երաժշտական գործիքները, ինչպես նաև կազմակերպել համատեղ դասախոսություններ, սեմինարներ և գիտաժողովներ: Սևակ Հակոբյանհեռ+374 95614622:

 

 

Մամուլի ակումբներ

 

 

10:30-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայաստան-Իսրայել. երկկողմ հարաբերութունների զարգացման դինամիկան» թեմայով։ Սեպտեմբերի 10-13-ը Քնեսեթի փոխխոսնակը բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների ու «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ եռօրյա աշխատանքային այցով Երևանում էին։ Ասուլիսի մասնակիցները կամփոփեն այցը, կպատմեն ընդհանուր հետաքրքրությունների, տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունների ընդլայնման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ասուլիսի բանախոսներ՝ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

 

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դեմ հարևան պետությունների պայքարի, ինչպես նաև Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների լարվածության աճի մեծացման նոր փուլի մասին:

 

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրերն են ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը, հնագետ Գագիկ Սարգսյանը, պատմաբան և գրող Բակուր Կարապետյանը, պեղումների հովանավոր, ԱՄՆ-ից ընտանիքով Բերձոր մշտական բնակության եկած, դպրոցաշինությամբ զբաղվող Ստեփան Սարգսյանը: Թեման՝ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբը Արցախի Քաշաթաղի շրջանի Երկաթե դարի ամրոցում, բուրգ աշտարակ է հայտնաբերել:

 

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

«Սեպտեմբերի 17-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը: Տոնի խորհուրդը և երիտասարդների պայքարը սնոտիապաշտության դեմ» թեմային կանդրադառնան Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների փոխատենապետ Անի Թովմասյանը:

 

11:30-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս՝ լիբանանահայ գործարարի մասնակցությամբ։ Թեման՝ «Հայաստանում փորձում են ահաբեկել սփյուռքահայ գործարարին՝ ահաբեկումը սկսելով անասունների հետ հաշվեհարդարից»։

 

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

հոգեբան Սամվել Խուդոյանը կանդրադառնա  մարդկանց վրա սոցիալական ցանցերի ազդեցության թեմային: 

 

12:00-ին 

«Մեդիա կենտրոնում»

տեղի կունենա Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ՝ «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով: 

 

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Թեմա՝ Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոն) նշելու է սեպտեմբերի 17-ին. ավանդույթներ և նորույթներ. տոնական ուտեստների առանձնահատկությունները:

 

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արամ Գաբրելյանովի ասուլիսը՝ Մոսկվայի հետ տեսակապի միջոցով։ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը խաղում է Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում։ Թիմն առաջատար դիրք է զբաղեցնում «կենտրոնական» խմբում։ «Արարատը» խաղաշրջանի սկզբից ոչ մի պարտություն չի կրել։ Մամուլում պարբերաբար խոսվում է ակումբի հավանական փակման մասին։ Քննարկվում են նաև «Արարատի» ֆինանսավորման հարցերն ու ակումբի ճակատագրի թեման։

 

13:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի Սիրիայից Արևմտյան հատուկ ծառայությունների փախուստի, ինչպես նաև Դեր Զորի ապաշրջափակման և տեղի հայերի հետագա անելիքների մասին:

 

13:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս՝ «Ազգային Տարազ» փառատոնի կազմակերպիչների մասնակցությամբ։ Թեման՝ «Մի քանի օրից կմեկնարկի «Ազգային Տարազներ» ցուցադրության մրցույթ փառատոնը. փառատոնի նախնական փուլի արդյունքները. կազմակերպչական խմբի կատարած աշխատանքները և չլուծված խնդիրները»։ Բանախոսներ՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր Էդուարդ Սեդրակյան, Մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյան, հանրահայտ հագուստի դիզայներ, մոդելավորող Արտյոմ Սյունեցի, դիզայներ Ժոզեֆինա Մուսախանյան:

 

15:00-ին

«Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա)

սեպտեմբերի 15-16-ը եւ 23-24-ը՝ ժամը 15:00-ին տեղի կունենա «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն/քննարկումների շարք: Միջոցառումը կազմակերպվում է #Livetalks նախագծի շրջանակում «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ: Բանախոսություններով հանդես կգան ինչպես ԵՎՀԿ վերլուծաբաններ, այնպես էլ Հայաստանում ճանաչված այլ մասնագետներ, դեսպաններ, վերլուծաբաններ և փորձագետներ:

 

 

Մշակույթ

 

 

10:30-ին

Ազգային գրադարանի Թամանյան մասնաշենքի մեծ դահլիճում

տեղի կունենա Վրեժ Ներսիսյանի /Ներսես ավագ քահանա Ներսիսյան/ մեծարման ցերեկույթը եւ Վրեժ Ներսիսյանին նվիրված «Անդրադարձներ Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի մասին» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգա Քրիստիանե Էշե-Ռամսհորնը:   

 

19:00-ին

Երևանի կամերային երաժշտության տանը

տեղի կունենա ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի (Շուշի) հոբելյանական համերգը՝ նվիրված երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: «Վարանդա» երգչախմբի գեղ.ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյան: Համերգն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:

 

19:00-ին

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

տեղի կունենա «Մ.Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր» պիեսի պրեմիերան: Բեմադրող ռեժիսոր Նարինե Մալյան, դերերում. Սամվել Թոփալյան, Հայկ Սարգսյան, Կարեն Խաչատրյան, Քրիստինա Հովակիմյան, Աստղիկ Աբաջյան:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California