Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեպտեմբերի 15-ին կայանալիք միջոցառումների անոնս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

                

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»կլուսաբանի

 

ՀՀ ԱԺ

 

 

11:00-ից

ՀՀ ԱԺ 334 սրահում

լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան ՀՀ ԱԺ 334 սրահում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն-11:40-12:00, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն-12:00-12:20:  ՀՀ ԱԺհանրային կապերի վարչություն

V

 

 ՀՀ նախարարություններ

 

 

11:00-ին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում

տեղի կունենա ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնին: Ասուլիսին կմասնակցեն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին, Ճապոնիայից ժամանած կարատեի վարպետ (սենսեյ) Մասարու Կուսանոն, ձյուդոյի վարպետներ (սենսեյներ) Յոշիհարու Մակիշին, Հիրոշի Իզումին, Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Հարությունյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը։

V

11:30-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նիստերի դահլիճում

տեղի կունենա նախարար Վահան Մարտիրոսյանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Բանախոսները կներկայացնեն սեպտեմբերի 27-ին կայանալիք բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ 10-րդ ամենամյա «ԱրմԹեք՛ 17» գործարար համաժողովի մանրամասները։

V

 

Պետական կառույցներ

 

 

12:00-ին

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի նիստերի դահլիճում (նոր մասնաշենք)

տեղի կունենա Մատենադարանի նվիրատու և լավ բարեկամ Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

V

13:00-ին

ՀՀ փաստաբանների 

պալատում /Զաքյան 2, 4-րդ հարկ, մեծ դահլիճ/

նախատեսվում է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս-բանավեճ նվիրված հետիոտների անվտանգությանը: Մասնակիցներ՝ վարորդների  իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյան, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյան, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ:

 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

09:45-ին

«Երևան Էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3)

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ՝ ԶԼՄ ներկայացուցիչներին «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի առթիվ հրավիրում է մամուլի ճեպազրույցի: Խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Ելույթներից հետո տեղի կունենա կարճատև շրջայց և ծանոթացում ներկայացված բիզնեսների հետ:

V

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը հրավիրում է «Պարենային անվտանգության ապահովության և սնուցման ծրագրի» փակման արարողությանը: Մասնակիցներ՝ «Օքսֆամ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան:

V

19:45-ին

«Մերիդիան» էքսպո կենտրոնում /Ոսկերիչների 1/

տեղի կունենա «Պրոմեթեյ» բանկի ռեբրենդինգի արարողությունը: Սկզբում համապատասխան հարցազրույցները կլինեն, այնուհետ կմեկնարկի բուն միջոցառումը, որը կշարունակվի առավելագույնը մինչեւ ժամը 22:30-ը:

V

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

 

09:30-ին

Երևանի Հերացի  ավագ դպրոցում  /Քանաքեռ-Զեյթուն, Հրաչյա Ներսիսյան 3/

տեղի կունենա «Աշխարհի մեծ դաս»  միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 

12:00-ին

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում

դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը և Իգոր Գրաբարի անվան գիտա-ռեստավրացիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Դ.Սերգեևը կկնքեն համագործակցության պայմանագիր: Այն թույլ կտա պահպանել և հանրահռչակել դպրոցի պատմամշակութային ժառանգությունը, վերականգնել երաժշտական գործիքները, ինչպես նաև կազմակերպել համատեղ դասախոսություններ, սեմինարներ և գիտաժողովներ: Սևակ Հակոբյանհեռ+374 95614622:

 

 

Մամուլի ակումբներ

 

 

10:30-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայաստան-Իսրայել. երկկողմ հարաբերութունների զարգացման դինամիկան» թեմայով։ Սեպտեմբերի 10-13-ը Քնեսեթի փոխխոսնակը բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների ու «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ եռօրյա աշխատանքային այցով Երևանում էին։ Ասուլիսի մասնակիցները կամփոփեն այցը, կպատմեն ընդհանուր հետաքրքրությունների, տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունների ընդլայնման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ասուլիսի բանախոսներ՝ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

 

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դեմ հարևան պետությունների պայքարի, ինչպես նաև Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների լարվածության աճի մեծացման նոր փուլի մասին:

 

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրերն են ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը, հնագետ Գագիկ Սարգսյանը, պատմաբան և գրող Բակուր Կարապետյանը, պեղումների հովանավոր, ԱՄՆ-ից ընտանիքով Բերձոր մշտական բնակության եկած, դպրոցաշինությամբ զբաղվող Ստեփան Սարգսյանը: Թեման՝ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբը Արցախի Քաշաթաղի շրջանի Երկաթե դարի ամրոցում, բուրգ աշտարակ է հայտնաբերել:

 

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

«Սեպտեմբերի 17-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը: Տոնի խորհուրդը և երիտասարդների պայքարը սնոտիապաշտության դեմ» թեմային կանդրադառնան Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների փոխատենապետ Անի Թովմասյանը:

 

11:30-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս՝ լիբանանահայ գործարարի մասնակցությամբ։ Թեման՝ «Հայաստանում փորձում են ահաբեկել սփյուռքահայ գործարարին՝ ահաբեկումը սկսելով անասունների հետ հաշվեհարդարից»։

 

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

հոգեբան Սամվել Խուդոյանը կանդրադառնա  մարդկանց վրա սոցիալական ցանցերի ազդեցության թեմային: 

 

12:00-ին 

«Մեդիա կենտրոնում»

տեղի կունենա Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ՝ «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով: 

 

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Թեմա՝ Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոն) նշելու է սեպտեմբերի 17-ին. ավանդույթներ և նորույթներ. տոնական ուտեստների առանձնահատկությունները:

 

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

տեղի կունենա Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արամ Գաբրելյանովի ասուլիսը՝ Մոսկվայի հետ տեսակապի միջոցով։ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը խաղում է Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում։ Թիմն առաջատար դիրք է զբաղեցնում «կենտրոնական» խմբում։ «Արարատը» խաղաշրջանի սկզբից ոչ մի պարտություն չի կրել։ Մամուլում պարբերաբար խոսվում է ակումբի հավանական փակման մասին։ Քննարկվում են նաև «Արարատի» ֆինանսավորման հարցերն ու ակումբի ճակատագրի թեման։

 

13:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի Սիրիայից Արևմտյան հատուկ ծառայությունների փախուստի, ինչպես նաև Դեր Զորի ապաշրջափակման և տեղի հայերի հետագա անելիքների մասին:

 

13:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս՝ «Ազգային Տարազ» փառատոնի կազմակերպիչների մասնակցությամբ։ Թեման՝ «Մի քանի օրից կմեկնարկի «Ազգային Տարազներ» ցուցադրության մրցույթ փառատոնը. փառատոնի նախնական փուլի արդյունքները. կազմակերպչական խմբի կատարած աշխատանքները և չլուծված խնդիրները»։ Բանախոսներ՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր Էդուարդ Սեդրակյան, Մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյան, հանրահայտ հագուստի դիզայներ, մոդելավորող Արտյոմ Սյունեցի, դիզայներ Ժոզեֆինա Մուսախանյան:

 

15:00-ին

«Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա)

սեպտեմբերի 15-16-ը եւ 23-24-ը՝ ժամը 15:00-ին տեղի կունենա «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն/քննարկումների շարք: Միջոցառումը կազմակերպվում է #Livetalks նախագծի շրջանակում «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ: Բանախոսություններով հանդես կգան ինչպես ԵՎՀԿ վերլուծաբաններ, այնպես էլ Հայաստանում ճանաչված այլ մասնագետներ, դեսպաններ, վերլուծաբաններ և փորձագետներ:

 

 

Մշակույթ

 

 

10:30-ին

Ազգային գրադարանի Թամանյան մասնաշենքի մեծ դահլիճում

տեղի կունենա Վրեժ Ներսիսյանի /Ներսես ավագ քահանա Ներսիսյան/ մեծարման ցերեկույթը եւ Վրեժ Ներսիսյանին նվիրված «Անդրադարձներ Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի մասին» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգա Քրիստիանե Էշե-Ռամսհորնը:   

 

19:00-ին

Երևանի կամերային երաժշտության տանը

տեղի կունենա ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի (Շուշի) հոբելյանական համերգը՝ նվիրված երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: «Վարանդա» երգչախմբի գեղ.ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյան: Համերգն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:

 

19:00-ին

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

տեղի կունենա «Մ.Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր» պիեսի պրեմիերան: Բեմադրող ռեժիսոր Նարինե Մալյան, դերերում. Սամվել Թոփալյան, Հայկ Սարգսյան, Կարեն Խաչատրյան, Քրիստինա Հովակիմյան, Աստղիկ Աբաջյան:

Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի