Նախագահ Սահակյանը խորհրդակցություններ է անցկացրել նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների թեմայով
SOCIETYՆախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարն արժեւորել է քաղաքական ուժերի եւ հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով ներքաղաքական կայունության գրավականներից մեկը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



