Նախագահ Սահակյանը խորհրդակցություններ է անցկացրել նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների թեմայով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարն արժեւորել է քաղաքական ուժերի եւ հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով ներքաղաքական կայունության գրավականներից մեկը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



