Երևանի թիմը հաղթող է ճանաչվել «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական ստուգատեսում
SOCIETYՍեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում կայացած «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 3-րդ` հանրապետական փուլում թիմային հաշվարկով հաղթող են ճանաչվել Երևանը ներկայացնող տարեց մարզիկները: Հարկ է նշել, որ մինչ եզրափակչում հանդես գալը, վարչական շրջաններում կայացել էր նախընտրական փուլը, որի արդյունքներով էլ ձևավորվել էր մայրաքաղաքի հավաքականը:
Մայրաքաղաքը ներկայացնող 63 տարեկանից բարձր տարիքի մարզիկները մարզերի ներկայացուցիչների հետ ուժերն են չափել շախմատ, շաշկի, նարդի և դարթս մարզաձևերում: Երևանցիները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ և արժանացել գլխավոր մրցանակին՝ գավաթին:
Անհատապես 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին հանձնվել են նաև մեդալներ և պատվոգրեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



