Երևանի թիմը հաղթող է ճանաչվել «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական ստուգատեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում կայացած «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 3-րդ` հանրապետական փուլում թիմային հաշվարկով հաղթող են ճանաչվել Երևանը ներկայացնող տարեց մարզիկները: Հարկ է նշել, որ մինչ եզրափակչում հանդես գալը, վարչական շրջաններում կայացել էր նախընտրական փուլը, որի արդյունքներով էլ ձևավորվել էր մայրաքաղաքի հավաքականը:
Մայրաքաղաքը ներկայացնող 63 տարեկանից բարձր տարիքի մարզիկները մարզերի ներկայացուցիչների հետ ուժերն են չափել շախմատ, շաշկի, նարդի և դարթս մարզաձևերում: Երևանցիները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ և արժանացել գլխավոր մրցանակին՝ գավաթին:
Անհատապես 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին հանձնվել են նաև մեդալներ և պատվոգրեր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



