Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


«Մի համայնքն այնքան են ջրել, որ ծորակները բաց ջուրը թափվում է, առուներով գնում, մյուսներում՝ չկա». Աստղաձորի գյուղապետ

SOCIETY

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչների՝ խմելու և ոռոգման ջրի խնդիրը երկար տարիների պատմություն ունի: Գյուղացիներն օգտագործում են ուրանային հանքերևակումների հետազոտությունների համար նախկինում արված հորերի ջուրը: Այս մասին «ԷկոԼուրին» ահազանգել էր Աստղաձորի բնակիչ, ֆիզիկայի մասնագետ Արամայիս Ասատրյանը, ով նաև նշել էր, թեհամայնքի բնակիչների մեծ մասը ուռուցքային և շաքարային հիվանդություններ ունեն:

Համայնքի խմելու և ոռոգման ջրի խնդրի հետ կապված «Փաստը» զրուցել է Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանի հետ, ով նշում է, որ գյուղում ջրի խնդիրը միշտ է եղել, կա և շարունակվելու է: Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի իրենց գյուղի միջով հոսող Աստղաձոր գետի ջուրը ակունքի մոտից խողովակաշարերով որպես խմելու ջուր տեղափոխել են հարևան Զոլաքար, գյուղապետն ասում է, թե դա մինչհամայնքային ջուր էր և շաբաթվա ընթացքում ընդամենը երկու օր էր գալիս: Այդ ջուրը Զոլաքարի վարչական տարածքից էր գալիս, և Ասատրյանը բնական էր համարում, որ մարդիկ իրենց խմելու ջուրն են վերցրել:

– Խորքային հորերի ջրի օգտագործումը որքանո՞վ է անվնաս:

– Բայց ուրիշ ինչ կարող ենք անել: Էս երկրի մեջ էտա մեր ունեցածը, էտ ենք օգտագործում:

– Պատկան մարմիններին դիմե՞լ եք:

– Բոլոր տեղերն էլ դիմել ենք: Ինչի՞ պատկան մարմինները չգիտեն՝ ինչ է կատարվում էս երկրում, որ մենք էլ դիմենք, ի՞նչ պիտի պատասխանեն: Ջուր չկա, որտեղի՞ց պիտի բերեն:
– Դիմե՞լ եք մարզպետարան:

– Այ ցավդ տանեմ, մարզպետարանն ի՞նչ կառույց է, որ մարզպետարան էլ դիմենք: Դուք չե՞ք պատկերացնում էս երկրի վիճակը, էդ ի՞նչ կառույց է, որ մի հատ էլ ըտեղ դիմես: Կամակատար է, էլի:

– Լավ, մարզպետարան չեք դիմել, ո՞ւր եք դիմել և ի՞նչ պատասխան եք ստացել:
– Տարբեր տեղեր դիմել ենք, հիմա չկա, ջրի աղբյուր չունենք, որ ջուր բերենք համայնք: Այդ հորաջրերը ստիպված օգտագործում ենք երեք օրը մեկ անգամ:
– Երեք օրը մեկ անգա՞մ:

– Ինչ անենք, այդքան վճարունակ չէ ժողովուրդը, որ կարողանա էդքան էներգիայի, ջրի վարձ վճարի: Խորանարդ մետրը 1000 դրամ ա նստելու քաղաքացու վրա, որտեղից կարող ա քաղաքացին վճարի էդ գումարը, եթե կռուգլի սուտկա ջուր տան:
– Հորերի ջրի համար նույնպե՞ս գումար եք վճարում:

– Իհարկե, գյուղապետարանը պայմանագիր է կնքել, երկու տարին մեկ փող ենք փոխանցում, գալիս ստուգում են, թույլտվություն տալիս, որ օգտագործենք:

– Ի՞նչ լուծում կարելի է տալ այս խնդրին և որքա՞ն կարելի է այդ կեղտոտ ջրերը խմել:

– Դե այնքան էլ կեղտոտ չի, ըստ անալիզների պատասխանի՝ վնասակար չէ:
– Ձեր համագյուղացիներից նշել են, որ գյուղում շատ են ուռուցքային և շաքարային հիվանդություններ ունեցող մարդիկ, և խնդիրը կապում են հենց ջրի հետ:
– Ո՞վ ա էտի բողոքել: Դե եսիմ, կարող է ինքը ուռուցքով կամ շաքարով հիվանդ է, ուրեմն նշանակումա բոլորը հիվա՞նդ են: Ես առաջին անգամ եմ նման բան լսում:

– Ասում եք, թե Ձեզ պատասխանել են, որ հնարավորություն չկա ջուր բերելու, մի՞թե իսկապես տարբերակներ չկան գոնե հարևան գյուղից ջուր բերելու:

– Խի չկա: Ջուրը պետական մենաշնորհ է, պետությունը որ ուզենա...մի համայնքն այնքան ա ջրել, որ իրանց ծորակները բաց ջուրը թափվում է, առուներով գնում, մյուսներում՝ չկա: Պետության քաղաքականություննա, պետությունը պիտի մտածի դրա մասին: Ես պատրաստ եմ ցանկացած ծրագրի համար ներդրում անելու, միայն թող մեզ ջուր տան: Համակարգը չի տիրապետում իր աշխատանքին, դրա համար էլ պրոբլեմ է ստեղծվում: Էս տարի գյուղացիք 2 անգամ կանգնեցին, ճանապարհ փակեցին, ինչին ես դեմ էի: Ոչ մի արդյունք, ոռոգման հարց էլ չկարգավորեցին:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia