Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է
ECONOMICSPast.am-ը տեղեկացնում է, որ` գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում և կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչև 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8%–ով:
«Հիմա տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5%–ով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%»,– ասաց նա:
Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչև վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



