Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆPast.am-ը տեղեկացնում է, որ` գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում և կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչև 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8%–ով:
«Հիմա տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5%–ով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%»,– ասաց նա:
Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչև վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



