Շախմատի աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը
SPORTԹբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը,– տեղեկացնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Հաղթողները հայտնի դարձան թայ–բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:
Այսպիսով, 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ–ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը:
Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին: 1/32–ի պարտիաները կանցկացվեն վաղը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



