Շախմատի աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը
ՍՊՈՐՏԹբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը,– տեղեկացնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Հաղթողները հայտնի դարձան թայ–բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:
Այսպիսով, 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ–ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը:
Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին: 1/32–ի պարտիաները կանցկացվեն վաղը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



