Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Կազիմիրովն Ադրբեջանին մեղադրում է բանակցային գործընթացը ձախողելու մեջ

INTERNATIONAL NEWS

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջընթացի բացակայության համար մեղադրում է Ադրբեջանին: Երևանում լրագրողների հետ զրույցում դիվանագետն ընդգծեց, որ վերջերս առիթ է ունեցել լսելու դեռևս 1990-ականներին հակÕ �մարտող կողմերի ղեկավարների հանդիպումների և ելույթների  ձայնագրությունները: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվս մեկ ձայնագրությունում Հեյդար Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է ամեն օր վերահաստատել զինադադարը: Համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի ներկա գործողություններն այդ հայտարարություններին, ես կարծում եմ, որ պատասխանը բոլորի համար է պարզ, իհարկե՝ ոչ»,- ընդգծեց Կազիմիրովը:

Նախկին համանախագահի խոսքով՝ քանի դեռ չի եղել այն փոխըմբռնումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, չի կարելի հույս ունենալ, որ բանակցային գործընթացը կարող է արդյունք տալ: «Սա կարևորագույն հանգամանք է, որը բխում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերից: Բոլոր բանաձևերում առաջնային է համարվում ռազմական գործողությունների, հրադադարի խախտումների դադարեցումը: Նաև պահանջ կա վերացնելու շրջափակումը, վերականգնելու տնտեսական և տրանսպորտային կապերը, սակայն մենք տեսնում ենք, որ մինչև այս պահը այÕ ½ պահանջները չեն կատարվել»,- շեշտեց դիվանագետը:

Կազիմիրովն ընդգծեց, որ հաճախ է պաշտոնական Բաքվի կողմից լսում դժգոհություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից և ընդհանրապես այդ ձևաչափից, սակայն խնդիրը Մինսկի խմբի մեջ չեն, այլ՝ հակամարտող կողմերի: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, նրա համոզմամբ, պատրաստ են աշխատելու, որպեսզի այդ հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով, իսկ ադրբեջանական կողմն այս պահին պատրաստ չէ դրան: «Համենայն դեպս, այդ երկրի ղեկավարությունը չի հետևում անգամ Ադրբեջանի համազգային առաջնորդ համարվող Հեյդար Ալիևի ցուցումներին, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի&raqu o;,- եզրափակեց Կազիմիրովը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջիադրբեջանականիշխանությունները փորձեցին հարցը լուծելխորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներկողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տ ակէթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհովորը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութականկորուստների: 1994թկնքվեց զինադադարՆերկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագÕ �հների (ՌուսաստանԱՄՆՖրանսիամիջնորդությամբսեղանին դրվել է նաև 2007թնոյմբերին միջնորդների կողմից ներկայացված մադրիդյանառաջարկությունները:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերըշարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքիհրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

 

Ucom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times