Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Որ մի հատ լուցկի կպցնեմ, ստեղ էլ կդառնա «Խոսրովի անտառ». ջրազուրկ այգիների բերքը ծառի վրա չիր է դարձել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքում ջրի խնդիրը ոչ թե սովորական, այլ գերխնդիր է տեղացիների համար: Ընտրություններից առաջ պատգամավորացուները հիշում են, սովորույթի համաձայն խոստումներ են տալիս, ձայներ փախցնում, հետո մոռանում թե՛ համայնքի խնդիրների, և թե՛ մարդկանց մասին:

Գյուղացիներն ասում են, որ անկախացումից մինչ օրս դեռ չեն տեսել, որ իշխանությունները որևէ խոստում տան ու կատարեն: Մայրաքաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը ջրի պատճառով չի կարողանում ապրել իր առօրյա հոգսով, իսկ տեղական իշխանությունների անճարությունն ու մարզպետարանի անտարբերությունն էլ հանգեցրել է նրան, որ շատերը լքել են գյուղն ու մեկնել են Ռուսաստան:

Արագածավանին ջուր մատակարարողը «Թալին ՋՕ» ընկերությունն է: Եվ եթե նախկինում ասում էր փողը տվեք, որ ջուրը տամ, հիմա արդեն փողերը վերցնում է, բայց ջուրն այդպես էլ չի տալիս: Նրանց, ովքեր չեն համաձայնում չստացած ջրի դիմաց վճարում կատարել, ընկերությունը դիմում է դատարան ու պարտադրում վճարել:

Ի դեպ, 1 հեկտար հողը մեկ անգամ ջրելու համար գյուղացու վճարը կազմում է 35000–40000 դրամ: Այն 10 տարի առաջ գանձվող 4000 դրամից մոտ 10 անգամ ավելի է: Ու թեև արդեն 10 տարի է ոռոգման ջրի վարձը 1 խորանարդ մետրի դիմաց սահմանված է 11 դրամ, բայց «Թալին ՋՕ» ընկերությունը տարիների ընթացքում իր կողմից արդեն 10 անգամ ավելացրել է ջրի վարձը:

Նորմալ բերք ստանալու համար սեզոնի ընթացքում հարկավոր է 6–7 անգամ հողը ջրել, սակայն արագածավանցիներին բաժին հասած ջուրը հերիքում է, որ ջրամբարում հավաքված ջրով, կռվով–դավով ընդամենը մեկ անգամ ջրեն հողերն ու վերջ: Երկրորդ անգամ ջրել հաջողվում է միայն ճարպիկներին:

Ամռան ողջ ընթացքում անջրդի պայմաններում բերքը դեռ ծառի վրա, ծառերը սկսել են չորանալ, բերքն է դարձել է չիր: Արագածավան համայնքի բնակիչներն իրենց բերքը կորցնելուց բացի հիմա էլ մտածում են ծառերը չկորցնելու մասին: Որոշներն արդեն կտրել են չորացած ծառերն ու մտածում են ինչպես մնացածը փրկեն:

«Փաստի» հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն ասաց, որ ջրամատակարարները տարեսկզբին ստիպում են նախորդ տարվա ընթացքում չտված ջրի «կուտակած» պարտքերը փակել, հետո միայն նոր տարվա ջրամատակարարման պայմանագիր են կնքում, մի ամիս ջուր են տալիս ու կորչում գյուղացու աչքից:

«Ձմռան ձնհալից կուտակված ջուրը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին մեկ կամ երկու անգամ տալիս են, մեկին տաս են հաշվում: Կարկուտից հետո պետք է ջրեինք, որ կարողանայինք բերքը մի կերպ փրկել, բայց ջուր չլինելու պատճառով բերքն էլ կորցրեցինք, ծառերն էլ: Հիմա մի հատ լուցկի գցեմ այստեղ, կդառնա «Խոսրովի անտառը», էլ պաժառնիկներն էլ չեն կարողանա կրակը մարել: Ուր են մեր պատկան մարմինները, ինչի են լռում, չգիտե՞ն գյուղերում ինչ է կատարվում»,– ասաց բնակիչներից մեկը:

4300 ընտրող ունեցող գյուղի բոլոր բնակիչները նույն խնդրի առջև են կանգնած: Եթե ջրամատակարարող ընկերությունը ջուր չի կարողանում մատակարարել, ապա ինչու են գյուղացիների հետ պայմանագիր կնքում, հարցնում են գյուղացիները:

«Գարնանը հույսով են անում, մենք էլ բանկից գումար ենք վերցնում, ընկնում ենք տոկոսի տակ, հետո տարվա կեսից ջրամատակարարողը մեզ կանգնեցնում է կրախի առջև: Թուրքի եղեռնից են խոսում, մեր գլխին իրենք են եղեռն անում: Ուզում են բոլորս թողնենք գնա՞նք: Իրենց շահի համար ամբողջ լիճը դատարկում են, իսկ ջրի փողը ոչ պետությանն է գնում, ոչ էլ բյուջե է գնում: Պարզ է, որ գրպանվում է»,– ասում են արագածավանցիները:

Նրանք կառավարությանն առաջարկում են ոռոգման ջրի սակագինն ու տրամադրվող ջրի քանակը խիստ հսկողության տակ պահել: Մեկ այլ արագածավանցի էլ ասաց, որ ինքը որևէ պարտք ու պահանջ չունի, բոլոր վճարումները, այդ թվում ջրի վարձը մուծել է, բայց ամառը վերջանում է, իսկ իր այգին դեռ մի անգամ չի կարողացել ջրել:

Գյուղում 80%–ը վարկերի տակ են, բայց չեն կարողանում մուծել, քանի որ բերք չեն ստանում: 2 հեկտար ցորենի այգին վառվել է չջրելու պատճառով և հնարավոր չի եղել արտը հնձել:

«Միլիոններով հողի վրա ծախսում ենք, բայց չենք կարողանում որևէ արդյունք ստանալ: Նախկինում նույն տարածքը 800–ից 1000 խորանարդ մետր ջրով էինք ջրում, հիմա մեզ ասում են 3500 խորանարդ ջուր եք օգտագործել: Ով որ պայմանագիր չի կնքում, չի մուծում ջրի դիմաց, իսկ նրանց ծախսածի դիմաց մենք ենք վճարում»,– ասաց մի գյուղացի:

Խորհրդային տարիներին բրիգադավար արագածավանցին էլ ասաց, որ անգիր գիտի իրենց հողն էլ, հողը ջրելու համար պահանջվող ջրի քանակն էլ, բայց նոր ջրատերերը ամեն ինչ 3 անգամ ավել են հաշվում:

«Մեզ ուզում են ապացուցեն, որ 3000 խորանարդ մետր ջուր է հարկավոր 1000 մետր հողը ջրելու համար: 1000–ինը տալիս են, էն 2000–ի փողն էլ գրպանում են: Ուրիշներին լևի ջուր են տալիս, մեզ էլ մեր վճարածի դիմաց անգամ ջուր չեն մատակարարում, ասում են՝ ջուր չկա: Եվ եթե կառավարությունը չի թանկացրել ոռոգման ջրի սակագինը, ինչպես է պատահում, որ այս տարիների ընթացքում մեզանից 10 անգամ ավելի շատ գումար են գանձում»,– ասում է արագածավանցիներից մեկը:

Նրանք տեղեկացրեցին, որ սա էլ դեռ վերջը չէ: Ճարպիկ ջրատերերը տարեվերջին էլ սկսում են դատարանի միջոցով չմատակարարած ջրի «վարձավճարները» գանձել գյուղացիներից: Դատարանն էլ առանց պատասխանողին լսելու գույքի բռնագանձման որոշում է կայացնում ու բռնագրավում գյուղացու ունեցած–չունեցածը: Գյուղացիները պատրաստվում են դատի տալ ջրամատակարարող ընկերությանը, սակայն մտավախություն ունեն, որ պետությունն իրենց մեջքին չի կանգնի:

«Իրենց պապաները դեպուտատներ են, ավելի վերևներից են, մենք ինչպես կարող ենք նրանց հաղթենք: Էս երկրում արդարություն չկա»,– ասում են հուսահատված արագածավանցիները:




Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns