Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որ մի հատ լուցկի կպցնեմ, ստեղ էլ կդառնա «Խոսրովի անտառ». ջրազուրկ այգիների բերքը ծառի վրա չիր է դարձել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքում ջրի խնդիրը ոչ թե սովորական, այլ գերխնդիր է տեղացիների համար: Ընտրություններից առաջ պատգամավորացուները հիշում են, սովորույթի համաձայն խոստումներ են տալիս, ձայներ փախցնում, հետո մոռանում թե՛ համայնքի խնդիրների, և թե՛ մարդկանց մասին:

Գյուղացիներն ասում են, որ անկախացումից մինչ օրս դեռ չեն տեսել, որ իշխանությունները որևէ խոստում տան ու կատարեն: Մայրաքաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը ջրի պատճառով չի կարողանում ապրել իր առօրյա հոգսով, իսկ տեղական իշխանությունների անճարությունն ու մարզպետարանի անտարբերությունն էլ հանգեցրել է նրան, որ շատերը լքել են գյուղն ու մեկնել են Ռուսաստան:

Արագածավանին ջուր մատակարարողը «Թալին ՋՕ» ընկերությունն է: Եվ եթե նախկինում ասում էր փողը տվեք, որ ջուրը տամ, հիմա արդեն փողերը վերցնում է, բայց ջուրն այդպես էլ չի տալիս: Նրանց, ովքեր չեն համաձայնում չստացած ջրի դիմաց վճարում կատարել, ընկերությունը դիմում է դատարան ու պարտադրում վճարել:

Ի դեպ, 1 հեկտար հողը մեկ անգամ ջրելու համար գյուղացու վճարը կազմում է 35000–40000 դրամ: Այն 10 տարի առաջ գանձվող 4000 դրամից մոտ 10 անգամ ավելի է: Ու թեև արդեն 10 տարի է ոռոգման ջրի վարձը 1 խորանարդ մետրի դիմաց սահմանված է 11 դրամ, բայց «Թալին ՋՕ» ընկերությունը տարիների ընթացքում իր կողմից արդեն 10 անգամ ավելացրել է ջրի վարձը:

Նորմալ բերք ստանալու համար սեզոնի ընթացքում հարկավոր է 6–7 անգամ հողը ջրել, սակայն արագածավանցիներին բաժին հասած ջուրը հերիքում է, որ ջրամբարում հավաքված ջրով, կռվով–դավով ընդամենը մեկ անգամ ջրեն հողերն ու վերջ: Երկրորդ անգամ ջրել հաջողվում է միայն ճարպիկներին:

Ամռան ողջ ընթացքում անջրդի պայմաններում բերքը դեռ ծառի վրա, ծառերը սկսել են չորանալ, բերքն է դարձել է չիր: Արագածավան համայնքի բնակիչներն իրենց բերքը կորցնելուց բացի հիմա էլ մտածում են ծառերը չկորցնելու մասին: Որոշներն արդեն կտրել են չորացած ծառերն ու մտածում են ինչպես մնացածը փրկեն:

«Փաստի» հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն ասաց, որ ջրամատակարարները տարեսկզբին ստիպում են նախորդ տարվա ընթացքում չտված ջրի «կուտակած» պարտքերը փակել, հետո միայն նոր տարվա ջրամատակարարման պայմանագիր են կնքում, մի ամիս ջուր են տալիս ու կորչում գյուղացու աչքից:

«Ձմռան ձնհալից կուտակված ջուրը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին մեկ կամ երկու անգամ տալիս են, մեկին տաս են հաշվում: Կարկուտից հետո պետք է ջրեինք, որ կարողանայինք բերքը մի կերպ փրկել, բայց ջուր չլինելու պատճառով բերքն էլ կորցրեցինք, ծառերն էլ: Հիմա մի հատ լուցկի գցեմ այստեղ, կդառնա «Խոսրովի անտառը», էլ պաժառնիկներն էլ չեն կարողանա կրակը մարել: Ուր են մեր պատկան մարմինները, ինչի են լռում, չգիտե՞ն գյուղերում ինչ է կատարվում»,– ասաց բնակիչներից մեկը:

4300 ընտրող ունեցող գյուղի բոլոր բնակիչները նույն խնդրի առջև են կանգնած: Եթե ջրամատակարարող ընկերությունը ջուր չի կարողանում մատակարարել, ապա ինչու են գյուղացիների հետ պայմանագիր կնքում, հարցնում են գյուղացիները:

«Գարնանը հույսով են անում, մենք էլ բանկից գումար ենք վերցնում, ընկնում ենք տոկոսի տակ, հետո տարվա կեսից ջրամատակարարողը մեզ կանգնեցնում է կրախի առջև: Թուրքի եղեռնից են խոսում, մեր գլխին իրենք են եղեռն անում: Ուզում են բոլորս թողնենք գնա՞նք: Իրենց շահի համար ամբողջ լիճը դատարկում են, իսկ ջրի փողը ոչ պետությանն է գնում, ոչ էլ բյուջե է գնում: Պարզ է, որ գրպանվում է»,– ասում են արագածավանցիները:

Նրանք կառավարությանն առաջարկում են ոռոգման ջրի սակագինն ու տրամադրվող ջրի քանակը խիստ հսկողության տակ պահել: Մեկ այլ արագածավանցի էլ ասաց, որ ինքը որևէ պարտք ու պահանջ չունի, բոլոր վճարումները, այդ թվում ջրի վարձը մուծել է, բայց ամառը վերջանում է, իսկ իր այգին դեռ մի անգամ չի կարողացել ջրել:

Գյուղում 80%–ը վարկերի տակ են, բայց չեն կարողանում մուծել, քանի որ բերք չեն ստանում: 2 հեկտար ցորենի այգին վառվել է չջրելու պատճառով և հնարավոր չի եղել արտը հնձել:

«Միլիոններով հողի վրա ծախսում ենք, բայց չենք կարողանում որևէ արդյունք ստանալ: Նախկինում նույն տարածքը 800–ից 1000 խորանարդ մետր ջրով էինք ջրում, հիմա մեզ ասում են 3500 խորանարդ ջուր եք օգտագործել: Ով որ պայմանագիր չի կնքում, չի մուծում ջրի դիմաց, իսկ նրանց ծախսածի դիմաց մենք ենք վճարում»,– ասաց մի գյուղացի:

Խորհրդային տարիներին բրիգադավար արագածավանցին էլ ասաց, որ անգիր գիտի իրենց հողն էլ, հողը ջրելու համար պահանջվող ջրի քանակն էլ, բայց նոր ջրատերերը ամեն ինչ 3 անգամ ավել են հաշվում:

«Մեզ ուզում են ապացուցեն, որ 3000 խորանարդ մետր ջուր է հարկավոր 1000 մետր հողը ջրելու համար: 1000–ինը տալիս են, էն 2000–ի փողն էլ գրպանում են: Ուրիշներին լևի ջուր են տալիս, մեզ էլ մեր վճարածի դիմաց անգամ ջուր չեն մատակարարում, ասում են՝ ջուր չկա: Եվ եթե կառավարությունը չի թանկացրել ոռոգման ջրի սակագինը, ինչպես է պատահում, որ այս տարիների ընթացքում մեզանից 10 անգամ ավելի շատ գումար են գանձում»,– ասում է արագածավանցիներից մեկը:

Նրանք տեղեկացրեցին, որ սա էլ դեռ վերջը չէ: Ճարպիկ ջրատերերը տարեվերջին էլ սկսում են դատարանի միջոցով չմատակարարած ջրի «վարձավճարները» գանձել գյուղացիներից: Դատարանն էլ առանց պատասխանողին լսելու գույքի բռնագանձման որոշում է կայացնում ու բռնագրավում գյուղացու ունեցած–չունեցածը: Գյուղացիները պատրաստվում են դատի տալ ջրամատակարարող ընկերությանը, սակայն մտավախություն ունեն, որ պետությունն իրենց մեջքին չի կանգնի:

«Իրենց պապաները դեպուտատներ են, ավելի վերևներից են, մենք ինչպես կարող ենք նրանց հաղթենք: Էս երկրում արդարություն չկա»,– ասում են հուսահատված արագածավանցիները:




Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




 

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Հրթիռ է ընկել Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ (տեսանյութ) Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԵրեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԼուկաշենկոն ասել է, որ Թրամփն առաջարկում է իրեն հանդիպել Ֆլորիդայում Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԲրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումը Միացյալ Նահանգներ Իրանի հետ հակամարտության ընթացքում Ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ նա հիվանդանոցում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում բացվել է նոր, ժամանակակից լսարան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանըԿենտրոնական Իսրայելը ենթարկվել է Իրանի կողմից նոր հրթիռային հարվածի «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՄարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՎեհափառը հրավիրվել էր Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան արգելվել է լքել երկիրը․ Պաչուաշվիլի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել Շրի Լանկան արգելել է մուտքը իրանական նավերի և ամերիկյան կործանիչների համար Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԲաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել