Շախմատի Եվրոպայի 2017 թ. պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը
SPORTՌումինիայի Մամայա քաղաքում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2017թ. պատանեկան անհատական առաջնությունը, որին մասնակցում է 1150 շախմատիստ Եվրոպայի 48 երկրից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 36 պատանի շախմատիստ, որոնց թվում են աշխարհի 2016թ. 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և Եվրոպայի 2016թ. 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը:
Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ողջունի խոսքով հանդես են եկել Ռումինիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սորին Յակոբանը, Ռումինիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Միհայ Կովալիուն, Եվրոպայի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թեոդորոս Ցորբացօղլուն:
Առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 15-ին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



