Շախմատի Եվրոպայի 2017 թ. պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը
ՍՊՈՐՏՌումինիայի Մամայա քաղաքում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2017թ. պատանեկան անհատական առաջնությունը, որին մասնակցում է 1150 շախմատիստ Եվրոպայի 48 երկրից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 36 պատանի շախմատիստ, որոնց թվում են աշխարհի 2016թ. 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և Եվրոպայի 2016թ. 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը:
Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ողջունի խոսքով հանդես են եկել Ռումինիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սորին Յակոբանը, Ռումինիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Միհայ Կովալիուն, Եվրոպայի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թեոդորոս Ցորբացօղլուն:
Առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 15-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



