Հայտնաբերվել են Նեպալի ավերիչ երկրաշարժի 193 զոհերի դիակները
SOCIETYՆեպալի իշխանությունները հաստատել են ապրիլին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Ռուսավա լեռնային շրջանի գյուղերից մեկում 193 մարդկանց զոհվելու փաստը։
Ավելի վաղ Լանգթանգ զբոսայգուց ոչ հեռու գտնվող այս շրջանից փրկարարները հանել էին 55 զոհի դի։ Ավելի քան 190 մարդ համարվում էր անհետ կորած, որոնց թվում՝ 10 զինծառայող, 40 գիդ եւ բեռնակիր, տեղաբնակներ ու 4 օտարերկրացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ Լանգթանգ զբոսայգում որոնողական աշխատանքները բարդանում են նոր ձնահոսքի վտանգի պատճառով։
Հիշեցնենք, որ Նեպալի ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 8700 մարդ, վիրավորվել 22493-ը։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



