Հայտնաբերվել են Նեպալի ավերիչ երկրաշարժի 193 զոհերի դիակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆեպալի իշխանությունները հաստատել են ապրիլին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Ռուսավա լեռնային շրջանի գյուղերից մեկում 193 մարդկանց զոհվելու փաստը։
Ավելի վաղ Լանգթանգ զբոսայգուց ոչ հեռու գտնվող այս շրջանից փրկարարները հանել էին 55 զոհի դի։ Ավելի քան 190 մարդ համարվում էր անհետ կորած, որոնց թվում՝ 10 զինծառայող, 40 գիդ եւ բեռնակիր, տեղաբնակներ ու 4 օտարերկրացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ Լանգթանգ զբոսայգում որոնողական աշխատանքները բարդանում են նոր ձնահոսքի վտանգի պատճառով։
Հիշեցնենք, որ Նեպալի ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 8700 մարդ, վիրավորվել 22493-ը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



