ՌԴ-ն Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Տեկեդե Ալեմուին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Դոնբասի հետ շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ուղարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այսօր մենք համապատասխան բանաձևի նախագիծն ուղարկել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին: Հույս ունենք, որ մոտակա ժամանակահատվածում այն կբաժանվի խորհրդի անդամներին»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները բանաձևի նախագծի տեքստը կուսումնասիրեն, իսկ բանակցությունների հիմնական փուլը կսկսվի հաջորդ շաբաթ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



