ՌԴ-ն Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Տեկեդե Ալեմուին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Դոնբասի հետ շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ուղարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այսօր մենք համապատասխան բանաձևի նախագիծն ուղարկել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին: Հույս ունենք, որ մոտակա ժամանակահատվածում այն կբաժանվի խորհրդի անդամներին»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները բանաձևի նախագծի տեքստը կուսումնասիրեն, իսկ բանակցությունների հիմնական փուլը կսկսվի հաջորդ շաբաթ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



