Մերկելն ու Աբեն համաձայնել են Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության հետ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաձայնել են Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության հետ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների, հայտնում է Reuters-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելն ու Աբեն նշել են, որ Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումները սպառնում են ամբողջ աշխարհի անվտանգությանն ու որ ՄԱԿ ԱԽ բանաձեւի այդ խախտումը պետք է վճռական արձագանք ստանա միջազգային համայնքի կողմից, նաեւ հանգեցնի պատժամիջոցների խստացմանը։ Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ ճնշման ավելացումը պետք է Փհենյանին ավելի զիջող դարձնի, որպեսզի նա համաձայնի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է այս հարցում առանցքային դեր կատարեն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



