Մերկելն ու Աբեն համաձայնել են Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաձայնել են Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության հետ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների, հայտնում է Reuters-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելն ու Աբեն նշել են, որ Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումները սպառնում են ամբողջ աշխարհի անվտանգությանն ու որ ՄԱԿ ԱԽ բանաձեւի այդ խախտումը պետք է վճռական արձագանք ստանա միջազգային համայնքի կողմից, նաեւ հանգեցնի պատժամիջոցների խստացմանը։ Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ ճնշման ավելացումը պետք է Փհենյանին ավելի զիջող դարձնի, որպեսզի նա համաձայնի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է այս հարցում առանցքային դեր կատարեն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



