Կատարը կարծում է, որ նոր նավահանգիստը կօգնի շրջանցել պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԿատարը Պարսից ծոցի ափի երկայնքով 7.4 մլրդ դոլար արժողությամբ նոր նավահանգիստ է բացել։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ նավահանգիստը կօգնի տնտեսությունը պաշտպանել պատժամիջոցներից, փոխանցում է Reuters-ը։
Դոհայից 40 կմ հարավ ընկած Համադ նավահանգիստը Մերձավոր Արեւելքում ամենախոշոր նման օբյեկտներից է։
Կատարցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Համադ նավահանգիստը Կատարին թույլ կտա Դուբայի խոշոր վերաարտահանման կենտրոնի փոխարեն Չինաստանից եւ Օմանից ուղղակի ներմուծման միջոցով շրջանցել պատժամիջոցները։
«Նավահանգիստը մեր տնտեսության վրա դրված ցանկացած սահմանափակումների շղթաները կխորտակի։ Մենք չենք հրաժարվում մեր հույսերից եւ հավակնություններից»,-բացման արարողության ժամանակ ասել է Կատարի տրանսպորտի նախարար Ջասիմ բին Սայիֆ ալ-Սուլայիթին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



