Կատարը կարծում է, որ նոր նավահանգիստը կօգնի շրջանցել պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարը Պարսից ծոցի ափի երկայնքով 7.4 մլրդ դոլար արժողությամբ նոր նավահանգիստ է բացել։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ նավահանգիստը կօգնի տնտեսությունը պաշտպանել պատժամիջոցներից, փոխանցում է Reuters-ը։
Դոհայից 40 կմ հարավ ընկած Համադ նավահանգիստը Մերձավոր Արեւելքում ամենախոշոր նման օբյեկտներից է։
Կատարցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Համադ նավահանգիստը Կատարին թույլ կտա Դուբայի խոշոր վերաարտահանման կենտրոնի փոխարեն Չինաստանից եւ Օմանից ուղղակի ներմուծման միջոցով շրջանցել պատժամիջոցները։
«Նավահանգիստը մեր տնտեսության վրա դրված ցանկացած սահմանափակումների շղթաները կխորտակի։ Մենք չենք հրաժարվում մեր հույսերից եւ հավակնություններից»,-բացման արարողության ժամանակ ասել է Կատարի տրանսպորտի նախարար Ջասիմ բին Սայիֆ ալ-Սուլայիթին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



