Սիրիական ընդդիմադիր ուժերն ազատագրել են Ռաքքայի հնագույն մզկիթը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր զորամիավորումները գրավել են Ռաքքայի պատմական թաղամասը և քաղաքի հնագույն մզկիթը՝ շարունակելով «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շրջափակումը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական կոալիցիայի հայտարարությունը, Սիրիայի ժողովրդավարական ուժեր քուրդ-արաբական զորամիավորումն անցյալ շաբաթ գրավել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքայի վերջին թաղամասը:
Իսլամիստ գրոհայինները շարունակում են վերահսկողությունը քաղաքի արևմտյան շրջաններում: Սիրիական ընդդիմադիր ուժերի խոսքով՝ իրենց հաջողվել է ազատագրել քաղաքի 65 տոկոսը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



