Սիրիական ընդդիմադիր ուժերն ազատագրել են Ռաքքայի հնագույն մզկիթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր զորամիավորումները գրավել են Ռաքքայի պատմական թաղամասը և քաղաքի հնագույն մզկիթը՝ շարունակելով «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շրջափակումը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական կոալիցիայի հայտարարությունը, Սիրիայի ժողովրդավարական ուժեր քուրդ-արաբական զորամիավորումն անցյալ շաբաթ գրավել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքայի վերջին թաղամասը:
Իսլամիստ գրոհայինները շարունակում են վերահսկողությունը քաղաքի արևմտյան շրջաններում: Սիրիական ընդդիմադիր ուժերի խոսքով՝ իրենց հաջողվել է ազատագրել քաղաքի 65 տոկոսը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



