Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Դանիա. ԵԺԿ-ի վեհաժողովը եւ Դոլ-Հովհաննիսյան հանդիպումը Կոպենհագենում
POLITICS«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք, որտեղ սեպտեմբերի 4-5-ը կմասնակցի ու ելույթ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վեհաժողովում եւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի կոպենհագենյան աշխատանքային այցին նախորդել էր նրա մասնակցությունը սեպտեմբերի 1-2-ը Արցախի Հանրապետության հիմնադրման 26-ամյակի առթիվ Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցած պաշտոնական տոնակատարություններին:
Վարդենիս-Մարտակերտ նորաբաց մայրուղին անցնելիս Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետը, ինչպես նաեւ ուսումնական տարվա սկիզբն ու «առաջին զանգը» նշող՝ տեղի դպրոցի տնօրենը, աշակերտները եւ ուսուցիչները:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



