Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Դանիա. ԵԺԿ-ի վեհաժողովը եւ Դոլ-Հովհաննիսյան հանդիպումը Կոպենհագենում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք, որտեղ սեպտեմբերի 4-5-ը կմասնակցի ու ելույթ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վեհաժողովում եւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի կոպենհագենյան աշխատանքային այցին նախորդել էր նրա մասնակցությունը սեպտեմբերի 1-2-ը Արցախի Հանրապետության հիմնադրման 26-ամյակի առթիվ Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցած պաշտոնական տոնակատարություններին:
Վարդենիս-Մարտակերտ նորաբաց մայրուղին անցնելիս Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետը, ինչպես նաեւ ուսումնական տարվա սկիզբն ու «առաջին զանգը» նշող՝ տեղի դպրոցի տնօրենը, աշակերտները եւ ուսուցիչները:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



