Նոր տեսահոլովակ Արցախի և հայ ժողովրդի մասին
VIDEO«Արցախի ձայներ» նախագիծը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Ես եմ»։ Այն Արցախի ու հայ ժողովրդի պատմության ու պայքարի, հաղթանակների ու կամքի, նոր սերնդի ու նրա պահանջատեր կեցվածքի մասին է:
«Ես եմ» տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է, որտեղ հեղինակները համադրել են ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատմությունից հայտնի պատմական կերպարներ, էպոսի հերոսներ, ժամանակակից երեխաների ամենասիրելի հերոսներ:
Տեսհոլովակի գլխավոր հերոսը փոքրիկ տղան է, որը ժամանակի ընթացքի մեջ ճամփորդում է հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններով, հասնելով մինչև մեր օրեր։
Տեսահոլովակում զետեղված են ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսագրությունները, որոնցում հերոսի արտահայտած մտքերն ու դատողությունները շարունակում են սերունդներ դաստիարակել։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



