Նոր տեսահոլովակ Արցախի և հայ ժողովրդի մասին
ՎԻԴԵՈ«Արցախի ձայներ» նախագիծը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Ես եմ»։ Այն Արցախի ու հայ ժողովրդի պատմության ու պայքարի, հաղթանակների ու կամքի, նոր սերնդի ու նրա պահանջատեր կեցվածքի մասին է:
«Ես եմ» տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է, որտեղ հեղինակները համադրել են ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատմությունից հայտնի պատմական կերպարներ, էպոսի հերոսներ, ժամանակակից երեխաների ամենասիրելի հերոսներ:
Տեսհոլովակի գլխավոր հերոսը փոքրիկ տղան է, որը ժամանակի ընթացքի մեջ ճամփորդում է հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններով, հասնելով մինչև մեր օրեր։
Տեսահոլովակում զետեղված են ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսագրությունները, որոնցում հերոսի արտահայտած մտքերն ու դատողությունները շարունակում են սերունդներ դաստիարակել։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



