Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ECONOMICSԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 478.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 616.42 դրամ (նվազել է 1.85 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.15 դրամ (նվազել է 3.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (աճել է 0.03 դրամով):
Նշենք, որ նախորդ երկու օրերի ընթացքում եվրոն թանկացել էր ավելի քան 10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 268.27 դրամ, ոսկի՝ 20,127.61 դրամ, պլատին՝ 15,213 դրամ։
Օգոստոսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



