Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 478.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 616.42 դրամ (նվազել է 1.85 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.15 դրամ (նվազել է 3.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (աճել է 0.03 դրամով):
Նշենք, որ նախորդ երկու օրերի ընթացքում եվրոն թանկացել էր ավելի քան 10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 268.27 դրամ, ոսկի՝ 20,127.61 դրամ, պլատին՝ 15,213 դրամ։
Օգոստոսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ



