«Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվում է Պրեմյեր լիգա
SPORTՄյունխենի «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սուոնսի»: Ուելսյան ակումբը մեկ տարով վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին:
«Մենք ցանկանում էինք, որ Սանչեշը տեղափոխվի մի ակումբ, որում կխաղա բարձր մակարդակում եւ կաշխատի նրանով հետաքրքրված մարզիչի գլխավորությամբ: Ռենատուին խաղային պրակտիկա է հարկավոր ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ «Բավարիայում» դա երաշխավորված չէր նրա համար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ «Սուոնսին» գլխավորում է անգլիացի մասնագետ Պոլ Կլեմենտը, որը նախկինում աշխատել է «Բավարիայի» մարզչական շտաբում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



