«Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվում է Պրեմյեր լիգա
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սուոնսի»: Ուելսյան ակումբը մեկ տարով վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին:
«Մենք ցանկանում էինք, որ Սանչեշը տեղափոխվի մի ակումբ, որում կխաղա բարձր մակարդակում եւ կաշխատի նրանով հետաքրքրված մարզիչի գլխավորությամբ: Ռենատուին խաղային պրակտիկա է հարկավոր ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ «Բավարիայում» դա երաշխավորված չէր նրա համար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ «Սուոնսին» գլխավորում է անգլիացի մասնագետ Պոլ Կլեմենտը, որը նախկինում աշխատել է «Բավարիայի» մարզչական շտաբում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



