ԵՄ անդամակցության բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան. Յունկեր
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NewEurope-ը:
Բացի այդ, Յունկերը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է խուսափի «թակարդի մեջ ընկնելուց» և այն, որ անդամակցության բանակցությունների ձախողման «ամբողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան»:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները «շատ բարդ փուլում են»:
Իսկ ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նշել էր, որ «այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կառավարում է Էրդողանը, այն երբեք չի միանա Եվրամիությանը»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



