ԵՄ անդամակցության բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան. Յունկեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NewEurope-ը:
Բացի այդ, Յունկերը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է խուսափի «թակարդի մեջ ընկնելուց» և այն, որ անդամակցության բանակցությունների ձախողման «ամբողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան»:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները «շատ բարդ փուլում են»:
Իսկ ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նշել էր, որ «այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կառավարում է Էրդողանը, այն երբեք չի միանա Եվրամիությանը»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



