Ի վերջո՝ մենք կհարթենք Ռուսաստանի հետ հարաբերությունները. Թրամփ
INTERNATIONAL NEWSԻ վերջո՝ մենք կհարթենք Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիհնիստյոյի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ երկիր է, միջուկային գերտերություն։ «Դա երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է հարթենք։ Եվ ես կարծում եմ, որ ի վերջո մենք կհարթենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ «դա լավ կլինի ամբողջ աշխարհում խաղաղության համար», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նա Ռուսաստանին որպես սպառնալիք չի նշել։ «Ես, ցավոք, որպես սպառնալիք շատ երկրներ եմ դիտարկում»,- նշել է ԱՄՆ-ի առաջնորդը։ Թրամփն ընդգծել է, որ, անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ն կարող է հաղթահարել բոլոր սպառնալիքները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



