Ի վերջո՝ մենք կհարթենք Ռուսաստանի հետ հարաբերությունները. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻ վերջո՝ մենք կհարթենք Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիհնիստյոյի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ երկիր է, միջուկային գերտերություն։ «Դա երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է հարթենք։ Եվ ես կարծում եմ, որ ի վերջո մենք կհարթենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ «դա լավ կլինի ամբողջ աշխարհում խաղաղության համար», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նա Ռուսաստանին որպես սպառնալիք չի նշել։ «Ես, ցավոք, որպես սպառնալիք շատ երկրներ եմ դիտարկում»,- նշել է ԱՄՆ-ի առաջնորդը։ Թրամփն ընդգծել է, որ, անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ն կարող է հաղթահարել բոլոր սպառնալիքները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



