Արևի խավարման ընթացքում արված լուսանկարներում տարօրինակ օբյեկտներ են երևում, որոնք նման են ՉԹՕ-ների․ ահա, թե իրականում ինչ են դրանք
LIFEՕրեր առաջ՝ օգոստոսի 21-ին ամերիկացիներին բախտ վիճակվեց տեսնել Արեգակի ամբողջական խավարում։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ ականատես լինելու հազվադեպ պատահող այս աստղագիտական իրադարձությանը։

Խավարման լուսանկարներին նայելիս Արևի վրա սև անհասկանալի հետքեր են երևում։ Բանից անտեղյակ մարդիկ սկզբում կարծել են, որ դրանք ՉԹՕ-ներ են, որոնք խավարման ժամանակ անցել են Արեգակի առջևով։ Բայց պարզվում է՝ դա Երկրի արհեստական արբանյակն է՝ Միջազգային տիեզերական կայանը։

Եթե ավելի մոտիկից նայեք լուսանկարներին, ապա հստակ կերևան տիեզերական կայանի՝ H տառի նմանվող ուրվագծերը։

Միջազգյաին տիեզերական կայանը 100 միլիարդ դոլար արժեցող գիտական լաբորատորիա է, որը գտնվում է Երկրի մակերևույթից 400կմ հեռավորության վրա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



