Արևի խավարման ընթացքում արված լուսանկարներում տարօրինակ օբյեկտներ են երևում, որոնք նման են ՉԹՕ-ների․ ահա, թե իրականում ինչ են դրանք
ԼԱՅՖՕրեր առաջ՝ օգոստոսի 21-ին ամերիկացիներին բախտ վիճակվեց տեսնել Արեգակի ամբողջական խավարում։ Հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ ականատես լինելու հազվադեպ պատահող այս աստղագիտական իրադարձությանը։

Խավարման լուսանկարներին նայելիս Արևի վրա սև անհասկանալի հետքեր են երևում։ Բանից անտեղյակ մարդիկ սկզբում կարծել են, որ դրանք ՉԹՕ-ներ են, որոնք խավարման ժամանակ անցել են Արեգակի առջևով։ Բայց պարզվում է՝ դա Երկրի արհեստական արբանյակն է՝ Միջազգային տիեզերական կայանը։

Եթե ավելի մոտիկից նայեք լուսանկարներին, ապա հստակ կերևան տիեզերական կայանի՝ H տառի նմանվող ուրվագծերը։

Միջազգյաին տիեզերական կայանը 100 միլիարդ դոլար արժեցող գիտական լաբորատորիա է, որը գտնվում է Երկրի մակերևույթից 400կմ հեռավորության վրա։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



