Ջենիֆեր Լոպեսի մարզիչը բացահայտել է նրա կատարելության գաղտնիքը
LIFEՋենիֆեր Լոպեսի մարզիչը ՝ Դեյվիդ Կիրշը, պատմել է, թե ինչպես է Լոպեսին հաջողվում պահպանել կազմվածքը: Նա ասել է, որ Ջենիֆերը շատ ծանր գրաֆիկով է աշխատում, և եթե չի հասցնում գալ պարապմունքների, դրանք լրացնում է՝ ավելի ինտենսիվ մարզվելով:
«Նա կարողանում է կենտրոնանալ ու ենթարկվել սեփական մարմնի «պահանջներին», այդ պատճառով էլ մարզումներն արդյունավետ են անցնում»,- պատմել է Կիրշը:
Ըստ նրա՝ Լոպեսի մարզումների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա միշտ տարբեր վարժություններ է անում, որոնք ոչ թե մկանները կամ մարմնի այս կամ այն հատվածը, այլ ամբողջ մարմինը ձգելուն են նպաստում:
«Մարզումները ոչ մի արդյունք չեն տա, եթե նա չհետևի իր սննդակարգին: Ջենիֆերը հրաժարվել է շաքարից, ալկոհոլից և վերամշակված սննդամթերքքից» ,- ընդգծել է Դեյվիդ Կիրշը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



